Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին
Դատական նիստի ընդմիջումից հետո դատավարությանը ելույթ է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան։ Նա իր խոսքում հայտարարեl 1, որ Խաչատրյանը Մեշալիի դեպքերի ժամանակ եղել է իր տանը և չի մասնակցել այդ միջոցառումներին։
Հաշվի առնելով վերոնշյալը և Խաչատրյանի տարիքը՝ փաստաբանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել իր պաշտպանյալի համար։
Աբիլովայից հետո ելույթ է ունեցել դատախազը, ով հայտարարել է՝ հետաքննության նյութերում արտացոլված վկաների և տուժողների ցուցմունքները վկայում են, որ Խաչատյանը մասնակցել է Մեշալի ջարդերին։
Այնուհետև Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին.
«Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
- Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
- Վագիֆ Խաչատրյանի գործով նիստին փոխգնդապետ վկան հիշել է Քոչարյանին, Սարգսյանին, Բալասանյանին ու Բաբայանին
- Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Վագիֆ Խաչատրյան. Ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ չեմ եղել
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան