«Մհեր Մկրտչյան» թատրոնը դեռ առանց տնօրեն է
Դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Թատրոնի տնօրենի պաշտոնակատարն է Մակիչ Մարգարյանը։
Օգոստոսին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ թատրոնի տնօրենի նշանակման համար դեռ մրցույթ չի հայտարարվել։
Այսօր էլ թատրոնը դեռ առանց տնօրեն է։
«Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել, ժամկետն էլ հայտնի չէ։ Ընթացակարգը որևէ կերպ չի խախտվում, ի վերջո տնօրենը հաստատվելու է մրցույթով»,- Panorama.am-ին ասացին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում դերասան Սոս Ջանիբեկյանի նշանակման մասին էին լուրեր շրջանառվում։
Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։ Երկար տարիներ թատրոնի գեղարվեստական ղեկավար է աշխատել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, 2015 թվականի դեկտեմբերի 1-ից՝ նրա որդին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը։ Այս տարվա հունիսի վերջին Մհեր Մկրտչյանը հայտնել էր. «Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մկրտչյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
- Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին