Ավինյանը՝ Դոգի մասին․ ձայնագրություն. «Հրապարակ»
Երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, «Հրապարակ»-ի հաղորդմամբ, Տիգրան Ավինյանը պահել է իր թիմակիցներին և զգուշացրել․ «Աստված չանի իմանամ, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրան հարգալից «պարոնով» է դիմել ու կատարել հրամանները»։
«Ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։ Ավինյանը շեշտել է, որ Երևանը մի քաղաքապետ ունի, ևիրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան»,- գրել է «Հրապարակը», ապա հավելել. «Այսօր մեզ են տրամադրել այդ խոսակցության ձայնագրությունից մի հատված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան