Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորել են:
«Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում…
Թե բա ժողովրդավարության բաստիոն։
Ախոյան ջան պինդ մնա»,- գրել է Չախալյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին հաստատեց, որ Արագած Ախոյանը կալանավորվել է։
«Քիչ անց հաղորդագրություն կլինի, թե ինչ գործով և ինչ հանգամանքներով է կալանավորվել»,- ասաց նա։
24News-ը գրում է, որ Արագած Ախոյանը կալանավորվել է հրապարակային բռնության կոչ հնչեցնելու համար, մասնավորապես 2023 թվականի հունիսի 8-ին ֆեյսբուք սոցիալական հարթակում կատարված գրառման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին