Արցախի պետականության պահպանման հանձնախումբ. Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը
Արցախի պետականության պահպանման հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Արցախի պետականության պահպանման և հետագա քայլերը ԱՀ Նախագահի և ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկելու նպատակով կազմակերպված փակ հանդիպման վերաբերյալ։
Հայտարարության մեջ նախ նշվում է, որ Սուրեն Պետրոսյանը «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» անունից նոյեմբերի 1-ին փակ հանդիպում էր հրավիրել Արցախի Հարապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։
«Հանդիպումը փակ էր և քննարկման բովանդակությունը չհանրայնացվեց, այնուամենայնիվ այն լայն արձագանք ստացավ, ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական տարբեր դերակատարների շրջանում։
Տարատեսակ շահարկումներին տեղ չտալով նշենք, որ հանձնախումբն այս պահին շարունակում է ակտիվ աշխատել և հանդիպումներ ունենալ ելնելով ավելի վաղ սահմանած իր նպատակից։
Այս գործընթացը չի կարող լինել ներքաղաքական որևէ շահարկման առարկա, ավելին մեր կողմից անընդունելի է ցանկացած միտում, որն ուղղված կլինի Արցախի մեր հայրենակիցների գործոնը ներքաղաքական տարաբնույթ խմորումներում օգտագործելուն։
Այս պահին ընթացող աշխատանքների և հանդիպումների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը. Արա Զոհրաբյան
- Արցախ վերադարձն օրակարգային հարցերից է. Սամվել Շահրամանյան
- «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք». Արցախի նախագահ Շահրամանյան
- Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
- Իմ ընտրվելուց հետո չի մշակվել ադրբեջանական ռազմական գործողությունների պլանը. Սամվել Շահրամանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան