Բայդենի վարկանիշն ընկնում է երրորդ ամիսն անընդմեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն, ըստ նոր սոցիոլոգիական հարցմաn, իջել է մինչև 39%։
Բայդենի վարկանիշն հոկտեմբերի 40%-ից և սեպտեմբերին՝ 42%-ից՝ ընկել է ապրիլից ի վեր ամենավատ մակարդակին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման արդյունքներ են ցույց տալիս Reuters-ի և Ipsos-ի համատեղ հարցումը։
Ըստ նույն աղբյուր՝ ԱՄՆ-ի համար «միջազգային պատերազմներն ու հակամարտությունները» գլխավոր խնդիր համարողների թիվն աճել է՝ հոկտեմբերին եղել է 4%, իսկ նոյեմբերին այն դարձել է 8%։ Հարցվածների 20 %-ը նշել է տնտեսությունը որպես իրենց գլխավոր մտահոգությունը:
Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ի 1019 ընտրողների շրջանում և ունի երեք տոկոսային կետի սխալի սահման:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը շտապ խնդրանք կուղարկի Կոնգրեսին՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար
- Հարութ Սասունյան. Արցախի հարցում Բայդենի անգործությունը hիասթափեցնում է ամերիկահայերին