Պայթյունից հետո Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականի որդու վիճակը ծանր է
Ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Գենադի Չաստյակովի երեխաները, ով մահացել է նռնակի պայթյունից, մինչ օրս գտնվում են հիվանդանոցում: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, դստեր կյանքին վտանգ չի սպառնում, սակայն զինվորականի որդու վիճակը գնահատվում է ծանր։
«Դստեր վիճակը միջին ծանրության է, սակայն, ըստ բժիշկների, կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչ վերաբերում է որդուն, ով նույնպես պայթյունի պահին եղել է տանը, նրա վիճակը ծանր է, նա այսօր վիրահատվել է»,- գրում է պարբերականը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինի օգնականի մահվան պատճառ է դարձել Ուկրաինայի Զինված ուժերի գնդապետ Ալեքսանդր Տիմչենկոյի նվերը։ Նա արդեն ցուցմունք է տվել՝ խոստովանելով, որ որոշել է գործընկերոջը նվեր մատուցել՝ փայտե տուփի մեջ մի շիշ վիսկի և վեց նռնակ։
Այս տեղեկությունը հաստատել են նաև երեք վկաներ, որոնց ներկայությամբ գնդապետն այն հանձնել է։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ Չաստյակովը զոհվել է Կիևի մարզում իր տանը նռնակի պայթյունի հետևանքով։ Նշվում էր, որ նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել է, նրան հոսպիտալացրել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է