«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները 31-ամյա օտարերկրացու են ձերբակալել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 6-ին օդանավակայանում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի օտարերկրացու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Նա օդանավակայանի ժամանման սրահի նստարանի վրայից գողացել էր 52-ամյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր:
31-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները