Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
«Հերթական ծիծաղելի գործն է։ Իրենք իրենց արշինով են չափում ընդդիմադիրներին, հայրենասերներին, կարծում են, նման ծիծաղելի գործողություններով կարող են որևէ մեկին վախեցնել»,-ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ նման գործերով որևէ մեկին չեն կարող վախեցնել. «Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերներն այս պահին ավելի թույլ են։ Իրենք չարաչար սխալվում են։ Այդ հատուցումը, գիտակցումը իշխանության համար շատ ծանր, թանկ է լինելու»։
Հարցին՝ Գրիգորի Խաչատուրով, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյայն, Տաթև Վիրաբյան, արցախցի երիտասարդներ..., ովքեր կալանավորված են, ե՞րբ է փակվելու այս շթղան, Մամիջանյանը պատասխանեց. «Այդ շղթան իր մեջ ներառում է շուրջ 50 քաղբանտարկյալ։ Այդպիսի թիվ երբեք չի եղել։ Մի շարք միջազգային կառույցներ հստակ ֆիքսում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։ Իսկ այս իրավիճակն ավարտվելու է այն ժամանակ, երբ որ ավարտվի մահի, կորստի կառավարությունը, այն կառավարությունը, որի կառավարման ընթացքում մենք բացառապես վատ, սգացող նորությունների ու իրադարձությունների ենք ականատես լինում։ Այն ժամանակ, երբ հեռացվի Փաշինյանը»։
Հ.Մամիջանյանը նաև ասաց, որ տիկին Ադիբեկյանն ու մի շարք իր համախոհներ մեծ ծավալով աջակցություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցիներին, ու սրանց վախերի պատճառով մի քանի ժամ շարունակ խաթարվում է այդ աշխատանքը։
«Տիկին Ադիբեկյանն էլ է դրանից ամենաշատը ջղայնանում։ Հերիք չէ իրենք չեն անում այն, ինչ պետք է արվի, նաև անողներին են խանգարում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանի դատը տեղի կունենա վաղը
- Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց
- Վաղը Աջափնյակի դատարանում տեղի կունենա Արմինե Ադիբեկյանի դատը
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված քրգործն արդեն դատարանի վարույթում է
- Արմինե Ադիբեկյանի դեմ քրգործ են հարուցում մեկ տարի առաջ արված գրառման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան