«Հրապարակ». Վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում ՔՊ-ում կուսակցական քեֆեր են կազմակերպվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Երևանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին և աջակիցներին. կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած և քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։
Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, որը նախաձեռնել է նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը, ով օրերս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։ Քեֆին նա էլ է մասնակցել։
Ի դեպ, Բարխուդարյանը չնայած բավականին թվով ձայներ էր բերել, բայց տեղը զիջել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ինքն էլ թաղապետի պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում