Արցախցիները կստանան կենսաթոշակ և նպաստ, եթե բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին
Հոկտեմբերի 26-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որից հետո նրանց շրջանում հիմնական հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք կարող են իրացնել իրենց կենսաթոշակների ու նպաստների իրավունքները։ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ նրանք կշարունակեն ունենալ կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
«ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանից անկախ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն և քանի որ դա կարող էր ենթադրել որոշակի բյուրոկրատական պրոցեսներ, մենք այդ պրոցները շրջանցելու համար օրենսդրական նախաձեռնության մեջ տարբեր փոփոխություններ ենք անելու։ Այն ներկայացնելուց և հաստատվելուց հետո մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ԼՂ ունեցել են կենսաթոշակի իրավունք, մենք կշարունակենք տրամարդել իրենց կենսաթոշակն ու նպաստները։
Նրանք, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, պետք է անպայման դիմեն կենսաթոշակային իրավունք ստանալու համար միասնական սոցիալական ծառայության տարածքայի գրասենակներ»,- մանրամասնեց Ն.Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։
«Սա նշանակում է, որ մինչև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտորններ ներկայանալն ու դիմում ներկայացնելը պետք է անպայման լինեն հաշվառված այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են»,- ասաց նախարարը։
Նա նաև հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանված 104 հազար 200 մարդ ստացել է 100 հազարական դրամը, որոնցից 75 հազար 725-ը մեծահասակ, 28 հազար 475-ն՝ անչափահաս։
40+10 հազարական դրամ աջացության ծրագրով վճարվել է 92 հազար 525 անձի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի հիվանդ գտնվում է բժշկական կենտրոններում
- Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
- Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար արցախցիները կարող են դիմել նոյեմբերի 6-ից
- ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
- Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
- 420 մլն դրամ՝ ևս 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամի աջակցության համար
- Հայաստանյան դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Արցախից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ
- Արցախից բռնի տեղահանման ընթացքում ՀՀ է տեղափոխվել 11 կալանավոր
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
- Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան