«Սա լինելու է միասնական, մեծ նախաձեռնություն, մեծ մոբիլիզացիա». Սալոմե Զուրաբիշվիլին արշավ է սկսում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Եվրամիության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացությանն ընդառաջ, քաղաքացիներին կոչ է արել մասնակցել նախագահական նստավայրի մոտ կազմակերպվելիք միջոցառմանը: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Նախագահը կոչ է արել վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ին հավաքվել Օրբելիանիի պալատի մոտ: Նա նաև «Մեր ձայնը Եվրոպային» արշավի մեկնարկի մասին է տեղեկացրել։
«Սա լինելու է միասնական, մեծ նախաձեռնություն, մեծ մոբիլիզացիա, մեծ ակտիվություն, որում ներգրավված կլինեն բոլորը, մեր հասարակության բոլոր շերտերը։ Վաղը կլինի այդ օրվա սկիզբը։
Վաղը կհավաքվենք և ևս մեկ անգամ կասենք, որ մեր ապագան Ռուսաստանում չէ, և մեծ ուղերձ կհայտնենք Եվրոպային»,- ասել է նախագահը:
Զուրաբիշվիլիի խոսքով, վաղը նախատեսված համերգային մասը չեղարկվել է երեկ՝ նոյեմբերի 6-ին սպանված Վրաստանի քաղաքացու ցավալի դեպքի պատճառով:
Ըստ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ռուսական ուժերի ներկայացուցիչների կրակոցով Վրաստանի քաղաքացու սպանությունը Վրաստանի պետականության վրա բացահայտ հարձակում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան