Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը մահացել է նոյեմբերի 6-ին։ Նա 38 տարեկան էր:
Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 17:00-ից Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից` նոյեմբերի 8-ին` ժամը 12:30-ին: Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը: