Քանի ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ, ինչը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 48.4 տոկոսով ավելի է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է՝ 63.2% կամ 931 695 հազար: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 60.2 տոկոս կամ 185 082 հազար քաղաքացի, երրորդ տեղում Իրանն է՝ 27.9 տոկոս կամ 116 062 հազար քաղաքացի։
Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստան են սկսել այցելել նաև ադրբեջանցի զբոսաշրջիկներ։ Թեև նրանց թիվը մեծ չէ, բայց փաստն այն է, որ նրանք գալիս են մեր երկիր։
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023 թվականի հունվար-սեպետմբերին Հայաստան է այցելել ադրբեջանցի 13 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ 2.6 անգամ ավելի է։
Իհարկե չենք կարող նշել, թե իրականում այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է եկել մեր երկիր։
Թուրքիայից ևս զգալի ավելացել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Եթե 2022 թվականի հունվար- սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 6300 զբոսաշրջիկ, ապա 2023 թ-ին այդ թիվն ավելացել է 43.7%-ով՝ հասնելով 9,5 հազարի։