Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի. Ոստիկանության հորդորը
«Նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների»,-նման հայտարարություն է տարածել ոստիկանությունը։
Նշվում է, որ միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն:
Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են: Դեպի ՄՀՀ տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով:
Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, ինչը յուրաքանչյուրիս բարոյական պարտականությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները