Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները.Գևորգ Պապոյան
«Ադրբեջանից հնչողը բանավոր խոստումների տրամաբանության մեջ է, Հայաստանը երբեք ոչինչ Ադրբեջանին չի խոստացել, հայտարարել է, որ 74-75թթ. քարտեզներով պատրաստ է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, իսկ այդ քարտեզներով մենք Տավուշի մարզում ունենք 7-8 գյուղ, որոնց վարելահողերն ամբողջովին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա հայտնեց, որ լուծման տարբերակներից մեկով կարող է սահմանը մնալ այն տեսքով, ինչ տեսքով կա, մյուսով՝ Հայաստանին պատկանող ինչ-որ վարելահողեր վերադարձվեն։
«Այդ գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքը լինելու է ու պետք է լինի 29 հազար 800 ք/կմ: Եթե ձեռք բերվի պայմանավորվածություն, որ այն, ինչ սահմանի այս կողմում է, մնում է Հայաստանի և՝ հակառակը, ապա այդ մասով չեն կարող լինել դեմարկացիա և դելիմիտացիա»,- նշեց Պապոյանը։
Նա կարծիք հայտնեց, որ խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են «ռումբեր» պարունակել։
«Մենք պետք է կնքենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի որևէ խնդիր ու նոր պատերազմի հավանականություն»,-ասաց Պապոյանը և հավելեց. «Զգուշավոր լավատեսությունը, որ խաղաղության պայմանագիրը կստորագվի 2024 թվականին պահպանվում է, քանի որ մեծ հաշվով հիմնական առանցքային հարցերի շուրջ ըմբռնումը կա: Միակ հարցը, որի շուրջ այդ ըմբռնումը չկար որևէ կերպ, այսպես կոչված, «միջանցքի հարցն» էր, բայց այն, գոնե Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հարապարակային արտահայտությամբ դուրս է եկել օրակարգից»:
Գևորգ Պապոյանն անդրադարձավ նաև ՌԴ Դաշնային մաքսային ծառայության՝ նախօրեին տարածած հայտարարությանը, որ Վերին Լարսում երթևեկությունը սահմանափակվում է և խորհուրդ է տրվում օգտվել Ադրբեջանի տարածքում գտնվող անցակետերից:
«Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները, ոորվհետև այնտեղով ճանապարհն ավելի կարճ և հարմար է: Նախկինում հենց Խորհրդային Միության ժամանակ այդ ճանապարհն է գործել և վստահ եմ որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո այդ ճանապարհն է գործելու»,-հայտարարեց Պապոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում մեքենաների թողունակությունը ժամանակավորապես կկրճատվի
- Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին