Թուրքիայում բոյկոտում են իսրայելական ապրանքները, առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 50%-ով
Նոյեմբերի 7-ին Քուվեյթում տեղի է ունեցել Թուրքիայի արդյունահանողների խորհրդի (TİM) և Ստամբուլի տեքստիլ ու հագուստ արտահանողների (İTKİB) միության կողմից կազմակերպված Թուրքիա-Քուվեյթ երկկողմ գործարար հանդիպումներ՝ առևտրային պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 150 թուրք խոշոր գործարար, ինչպես նաև Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գրում է Էրմենիհաբերը։
Բոլաթը հանդիպումների շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Թուրքիա-Քուվեյթ երկկողմ առևտրային հարաբերություններին՝ նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնելու առևտրային հարաբերությունները Քուվեյթի հետ:
«Թուրքիայում 427 քուվեյթական ընկերություն շուրջ 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում է կատարել»,- հավելել է նա:
Բացի այդ, Բոլաթն անդրադարձել է Թուրքիայի՝ այլ երկրների հետ ունեցած առևտրաշրջանառության ծավալներին և այդ համատեքստում հայտնել Իսրայելի հետ երկկողմ առևտրի ծավալների նվազման մասին:
«Իսրայելի հետ երկկողմ առևտուրը նվազել է ավելի քան 50 տոկոսով»,- ասել է Թուրքիայի առևտրի նախարարը:
Նշենք, որ Թուրքիայում քաղաքացիներն արդեն իսկ սկսել են բոյկոտել իսրայելական ապրանքները, իսկ դրան նոյեմբերի 7-ին՝ ըստ թուրքական մամուլում տեղ գտած պնդումների, միացել էր նաև Թուրքիայի խորհրդարանը:
Խորհրդարանի ղեկավարության կողմից որոշում էր կայացվել ճաշարանների մենյուից դուրս թողնել Իսրայելին աջակցող ընկերություններին՝ «Coca Cola»-ին և «Nescafe»-ին պատկանող արտադրանքը:
Նման գործելաոճը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին