Ուկրաինացի վարորդները փողոց են հանել լեհերին
Լարված իրավիճակ է ստեղծվել Լեհաստան-Ուկրաինա սահմանին։ Բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ բողոքելով, որ ուկրաինացի վարորդները ցածր գներով են ծառայություն մատուցում՝ իրենց դուրս թողնելով մրցակցությունից։
Politico-ն գրում է՝ լեհ վարորդները բեռնատարներով արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանային անցակետերը՝ բողոքելով ԵՄ համաձայնագրի դեմ, որը թույլ է տալիս ուկրաինացի վարորդներին հեշտ ու էժան գներով մուտք գործել դաշինք:
«Լեհ վարորդները բողոքում են, որ ուկրաինացիներն ապրանքներ են տեղափոխում հենց Լեհաստանի ներսում, ինչպես նաև ապրանքներ են տեղափոխում Լեհաստանից երրորդ երկրներ»,- նշում է աղբյուրը։
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Յացեկ Սոկուլը պատմել է, որ ինքն ընկերություն ունի արևելյան Լեհաստանում։ Գործարարի խոսքով՝ ուկրաինացի բեռնատարները արտաքին և ներքին փոխադրումներ են իրականացնում լեհականից ավելի ցածր գներով։
Սոկուլի խոսքով՝ ուկրաինացիների պատճառով ընկերության վարորդների թիվը կրճատել է 40 տոկոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան