Քաղաքական 17:48 08/11/2023 Հայաստան

Խոստումնալից տարբերակ է, եթե լինի ակտիվ կապ զինուժի և արտադրողի միջև. Փորձագետը՝ Հնդկաստանից զենքի ձեռքբերման մասին

«Հնդկաստանից հրթիռահրետանային կայանների ձեռքբերումը գնահատում եմ բնականոն, տրամաբանական, քանի որ հին խորհրդային տրամաչափերի 122 մմ և 155 մմ փողավոր հրետանին այլևս ձեռք բերել հնարավոր չէ կամ եթե հնարավոր է, դրանց արկերը, ինչպես տեսնում եք, ուկրաինական թատերաբեմն ամբողջությամբ մարսել է և դեռ մարսելու է»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից Հայաստանի ձեռք բերած սպառազինությանը։

Հիշեցնենք, որ Eurasian times-ը գրեց՝ Հնդկաստանից հրթիռահրետանային կայաններ և հրթիռներ ներկրելուց հետո Հայաստանն այժմ հակադրոնային համակարգ է ներմուծում։

Մասնագետի գնահատմամբ, 155 մմ-ը փողավոր հրետանու համար առավել տրամաբանական ու խոստումնալից տարբերակ է, քանի որ կան ոչ միայն հրետանու, այլև արկերի բազում տարբերակներ, որոնք հնարավարություն են տալիս լուծել ամենատարբեր խնդիրներ, խոցել հակառակորդին ամենատարբեր հեռավորություններում։

«Բավականին հետաքրքիր տարբերակ է, քանի որ թույլ է տալիս  համակերպել հրետանային կայանները նաև կառավարման, նշանառման, տեղորոշման թվայնացված համակարգերի հետ»,-ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է հրթիռային կայաններին, Հայաստանն արդեն փորձ ունեցել է արտասահմանից՝ այսինքն ոչ ԽՍՀՄ, ԱՊՀ տարածքից նման սպառազինություն ձեռք բերելու։
Տ. Հովհաննիսյանը հիշեցրեց՝ 1998 թվականին VM 80 չինական հրթիռներ էին ներմուծվել Հայաստան։

«Բավականին հետաքրքիր կայաններ էին, սակայն, ցավոք սրտի, անցած տարիներին նրանց հետ աշխատանքը չի շարունակվել։ Դրանք մնացել էին նույնը, այն դեպքում, երբ չինական կողմը տարեցտարի կատարելագործել է այդ հրթիռները՝ բարձրացնելով ոչ միայն դրանց հեռահարությունը, այլև դիպուկությունը»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ 1990-ականներին հարևան Թուրքիան գնել էր VS 1 չինական հրթիռի գծագրերն ու լիցենզիան ու հիմա արտադրում է որպես հեռահար խոցման միջոց՝ «Կասիրգա» անվան ներքո։

«Այսինքն եթե հայկական զինուժն իր միտքը, պահանջները ներկայացնի դրանց՝ լինի հրթիռ, թե փողային հրետանի, ապա դա նորմալ տարբերակ է և  բավականին խոստումնալից է»,-ասաց նա։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, Հնդկաստանի տարբերակը հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանքով, որպես առաջին ներկրող պետություն՝ Հայաստանը կարող է հուսալ, որ  արտադրող կողմը եթե ոչ լիակատար, գոնե աշխույժ աջակցությունը կցուցաբերի դրանք կատարելագործելու ու մեր պայմաններում լավագույնս օգտագործելու համար։

«Խոստումնալից տարբերակներ են այն պարագայում, եթե լինի ակտիվ փոխադարձ կապ սպառողի՝ զինուժի և արտադրողի միջև, երբ սպառողի՝ բոլոր նկատողությունները թերությունների մասով հաշվի կառնվեն ու կշտկվեն արտադրողի կողմից»,-ասաց նա։

Հարցին, թե 44-օրյա  պատերազմից, անցած սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածից հետո Հայաստանն ի՞նչ զինատեսակների ձեռքբերմանը պետք է առաջնահերթություն տա, փորձագետը նշեց՝ Հայաստանին պետք է ամեն ինչ, բայց բալանսավորված, հավասարակշռված եղանակով։

«Պետք է հստակ ընկալում, թե մենք ինչ ենք ուզում, ինչի ենք ուզում հասնել, ինչ միջոցներ ունենք, և նոր միայն այդ ցանցի հիման վրա կառուցել նոր գնումների փիլիսոփայությունն ու ծրագիրը։ Եթե դա չկա, ապա այս գնումներն էպիզոդիկ բնույթ կկրեն։ Նորից եմ ասում, անհատական կամ մասնակի ոչ լավագույն զինատեսակները, ոչ մարտիկների հերոսությունները չեն կարող լուծել ռազմավարական խնդիրներ։ Տակտիկական և օպերատիվ լավագույն քայլերը ռազմավարությանը փոխարինել չեն կարող։ Սակայն նույնիսկ այս դեպքում ես տեսնում եմ հեռանկարային պահեր, քանի որ ի վերջո նորագույն և բարդ տեխնիկան պահանջում է նույն գիտելիքներին տիրապետող անձնակազմ, որը հանդիսանում  է տեխնիկական, ուսումնական առաջընթացի շարժիչ կամ քարշակ»,-ասաց պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավարը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}