2023 թվականի հոկտեմբերն ամենատաք ամիսն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում
2023 թվականի հոկտեմբերին միջին ջերմաստիճանը կազմել է 15,3 աստիճան, ինչը 0,4 աստիճանով գերազանցել է 2019 թվականին սահմանված ռեկորդը։ Այսպիսով, ընթացիկ տարվա աշնանային երկրորդ ամիսը դարձել է ամենատաք ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հայտնել է «Copernicus» մոնիթորինգի եվրոպական ծառայությունը:
«2023 թվականի հոկտեմբերն աշխարհում գրանցված ամենատաք ամիսն էր, որի մակերևույթի միջին ջերմաստիճանը 15,3 աստիճան էր, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանից և 0,4 աստիճանով բարձր է նախորդ՝ 2019 թվականի ամենատաք հոկտեմբերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել էր, որ 2023 թվականն այժմ խոստանում է դառնալ ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան