Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։
«Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, քանի որ քայլեր իսկապես արվել են։ Շնորհավորում եմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական ձգտումը, Վրաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումը։
«Այդ նկրտումները, իրոք, պետք է հաշվի առնվեն իշխանության կողմից։ Նրանք պետք է սկսեն համագործակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իհարկե, պետք է կենտրոնանան 12 հանձնարարականների վրա, որոնք նախկինում տրվել են, իսկ այժմ հանձնաժողովը իսկապես շեշտում է, որ Վրաստանի պարագայում դրական քայլեր են արվել։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն շատ ակտիվ ներգրավված է խորհրդարանական գործընթացներում, նաև ապաօլիգարխացման ուղղությամբ։ Մենք ունենք շոշափելի քայլեր, ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ։ Ուստի հանձնաժողովը խորհուրդ կտա թեկնածուի կարգավիճակ ստանալ, և մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է դա, և կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի ԵՄ ինտեգրման ուղղությամբ։ Սա շատ կարևոր է ԵՄ-ի համար և սա է իմ հիմնական ուղերձը։ Եվրամիության ընդլայնումը շատ կարևոր է»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեց Վրաստանի անդամակցության պաշտոնական դիմումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան