Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տուն այցելելու հրավերը
Կանադացի բանաստեղծ Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տանը Դիվալի տոնակատարությանը մասնակցելու հրավերը՝ ի նշան Իսրայել-Համաս պատերազմին Բայդենի վարչակազմի արձագանքի դեմ բողոքի։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով բանաստեղծի սոցցանցերում արած գրառումը։
Տիկին Կաուրն ասել է, որ մերժում է քաղաքացիական անձանց «կոլեկտիվ պատժին աջակցող հաստատության ցանկացած հրավեր»:
Նա նաև կոչ է արել հարավասիացիներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ կառավարությանը: Դիվալի միջոցառումը պետք է տեղի ունենա նոյեմբերի 8-ին: Այն կվարի փոխնախագահ Կամալա Հարիսը, որը դեռևս չի մեկնաբանել գրողի հայտարարությունը։
Ռուպի Կաուրը Հնդկաստանում ծնված բանաստեղծուհի է։ Նա հայտարարել է՝ «զարմացած է, որ այս վարչակազմը ընդունելի է համարում նշել Դիվալին»՝ հինդուական լույսերի փառատոնը, քանի որ այն «արդարության տոն է կեղծի նկատմամբ»։ Բանաստեղծուհին մեղադրել է ԱՄՆ կառավարությանը «պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը» արդարացնելու համար։
Դիվալը լույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում։
Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։
Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին