Victoria's Secret-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանը լուսանկարներ է հրապարակել Նյու Յորքում տեղի ունեցած իր հարսանիքից
Կանացի ներքնազգեստ արտադրող ամենաճանաչված ընկերության՝ Victoria's Secret-ի առաջին հայ մոդելը` Ռուբինա Խանզադյանը, Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է իր հարսանյաց և ամուսնական խնջույքից լուսանկարներով։
Ռուբինային լրատվամիջոցներում անվանում են Նյու Յորքի հայ արքայադուստր, իսկ նրա ընտրյալը հրեա Գաբրիել Ռոսենն է։ Լուսանկարներում պատկերված են նաև աղջկա հայրն ու եղբայրը։
Ամերիկացի թոփ-մոդելը արարողությունից արված լուսանկարն ուղեկցել է երախտագիտության խոսքերով՝ ուղղված հարսանյաց զգեստի դիզայներներին, որը նա անվանել է «իր երազանքների զգեստը», տոնակատարության կազմակերպիչներն ու լուսանկարիչները։
Ռուբինա Խանզադյանը ծնվել է 1996 թվականին Երևանում, բայց երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Բարսելոնա, Իսպանիա։ Ռուբինան սովորել է Բարսելոնայում, իսկ դպրոցից հետո ավարտել է քոլեջը, որտեղ խորությամբ սովորել է նկարչություն։ 13 տարի անց նրա ընտանիքը նորից տեղափոխվեց, բայց այս անգամ ԱՄՆ։ Հոր հետ Լոս Անջելեսում իր առաջին գնումների ժամանակ Ռուբինային մոտեցել է մոդելային գործակալ և առաջարկել համագործակցել։
2016 թվականին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria's Secret-ի ներքնազգեստը։ Աղջիկը համաձայնել է համագործակցել և դարձել այս աշխարհահռչակ ապրանքանիշի առաջին հայ մոդելը։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում 53-ամյա տղամարդը հարևաններից գողացել է 1630 կտոր կանացի ներքնազգեստ՝ 380.000 ռուբլի արժողությամբ
- Վիկտորիա և Ալբերտ թանգարանում ցուցադրվելու են ներքնազգեստներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին