G7 երկրները կոչ են արել Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները
Յոթնյակի (G7) երկրները մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր վերաբնակեցմամբ։ Այս մասին ասված է G7-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների Տոկիոյում կայացած երկօրյա հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեծապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի վերաբնակեցման հումանիտար հետևանքներով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք իրենց տները հարկադրբար լքած մարդկանց հրատապ հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ միջազգային ջանքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ G7-ն աջակցում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատեև խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշվել է ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս
- G7-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինայում ձգձգվող հակամարտությանը․ Ջասթին Թրյուդո
- G7 երկրները բացահայտել են մարդկությանը սպառնացող հիմնական սպառնալիքը