Ավետիք Իշխանյան․ Հայերիս թուքը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀԱՅԵՐԻՍ ԹՈՒՔԸ
Հայաստանում ապրում, գործում է մի թատերական ռեժիսոր, Նիկոլ, ներեցեք՝ Նիկոլայ Ծատուրյան անուն ազգանունով։ Ռեժիսորին բացարձակապես չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, Հայաստանում ստեղծված իրավիճակը։ «Հրապարակ» թերթի հարցմանը, սույն տխմարահռչակ, անճարեղ ռեժիսորը պատասխանում է․
- Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք
Եվ շարունակում․
- Ամեն ինչի հետ գործ չունեմ: Ես երկու բեմադրություն եմ անում, առավոտից երեկո փորձերի մեջ եմ:
Սա այն դեպքն է, որ մարդ ամաչում է սրա նմանների հետ նույն ազգին պատկանելուց։
Հիշեցի Ռափայել Պատկանյանին․
Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կը յօրինես թանգագին բաներ.
Բայց թէ ձեռքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։
Հայերիս թուքը
1878թ․»