Գյումրիում երկու հարևան տների ընդհանուր տանիքում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մոցարտի փողոցի տներից մեկում:Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ-ն։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոցարտի փողոցի երկու հարևան տների ընդհանուր տանիքում (մոտ 180 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:56-ին: Այրվել է տանիքից մոտ 100 քմ հատված և ջերմահարվել՝ մոտ 50 քմ»,- ասվում է հաղորդագրությունում: