Իրավունք 21:48 08/11/2023 Հայաստան

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ.Դավիթ Տոնոյան

Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել է իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել 168.am-ի հարցերին:

– Պարոն Տոնոյան, նախ կցանկանայի «անպիտան հրթիռների» գործով դատական պրոցեսին անդրադառնայինք, ի՞նչ փուլում է, ի՞նչ սպասելիքներ ունեք: 2022թ. օգոստոսի 8-ին տարածված Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ: Մնո՞ւմ եք այս կարծիքին:

– Այո, մնում եմ այդ կարծիքին, ավելին, կալանավորման 2 տարի և 1 ամսից ավելի ժամանակահատվածում վստահ եմ դրանում: Իրական արդարադատություն իրականացվելու պարագայում այս շինծու և «անպիտան» գործը փլուզվելու է: ՀՀ վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում հանդիպման ժամանակ ուղիղ նշել է, որ այն գործերով, որոնցով արդարացումներ կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն նախաքննության մարմինները և համապատասխանաբար՝ վերջիններիս մեղադրանքները հաստատող դատախազները: Դե պատկերացրեք, թե իմ վերաբերյալ գործով քանի շահագրգիռ պաշտոնյա կա, որոնք բոլորը կխոչընդոտեն իմ արդարացմանը:

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում:

– Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ Ձեր մասով Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին, և դրական պատասխան ստանալուց հետո շարունակեցիք. «Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»: Ի՞նչ հնարավոր գործեր նկատի ունեիք, ինչի՞ հիման վրա էիք ասում, որ հարկ է պատրաստվել նոր վարույթների ապագայում:

– Հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ հանձնաժողովի բոլոր նյութերը փոխանցվելու են դատախազություն: Այսինքն, հանձնաժողովի նիստերին մասնակցած բոլոր անձանց ելույթները և պատասխանները, որոշ մեկնաբանությունների դեպքում, կարող են որակվել՝ որպես հանցագորության մասին հայտարարություններ կամ մեղադրանք ներկայացնելու հիմք: Հիմնվելով իմ ունեցած «դառը» փորձի վրա՝ համոզված եմ, որ քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից: Ժողովրդական դարձվածաբանությամբ ասած՝ «պետք է ականջները և աչքերը չորս անել»: Բայց պաշտպանները դեռ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նյութերին:

– Դուք ծանո՞թ եք Քննիչ հանձնաժողովում ռազմական այլ պաշտոնյաների հարցաքննություններին, գիտե՞ք՝ ինչ է ասել, օրինակ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

– Ոչ, ծանոթ չեմ, ծանոթ եմ միայն վարչապետի բաց ելույթին:

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ 2020թ. պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց է տվել, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այնուհետև դրա խորքային պատճառներից մեկը համարել եք այն, որ «1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ»: Մենք ոչ պաշտպանական կամ հարձակողական դիրք ակնհայտ կարո՞ղ էինք որդեգրել և հետո մարսել, իհարկե, մենք միայն չենք պաշտպանվել, եթե առիթը եղել է, դա Դուք ինձնից լավ գիտեք: Մյուս կողմից, դեռ 2015-ին որպես Պաշտպանության փոխնախարար՝ հայտարարել էիք, որ ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէ, Ձեր հարցազրույցում նաև սա՞ եք նկատի ունեցել:

– Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ, այսինքն, 3 անգամ ավելին, քան մենք կարողացել էինք կամ ունակ էինք դիմակայելու: Ավելորդ չէ նաև նշելը Թուրքիայի կարողությունների գումարումն Ադրբեջանի ռազմական ներուժին: Բայց, այնուամենայնիվ, վերոհիշյալ պայմաններում.

– Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել,

– Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են,

– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, այո՛, հայկական ուժերի կողմից զբաղեցրած բնագծերը, հակառակորդի կողմից ձեռք բերված գերժամանակակից սպառազինության առկայության և ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում բավարար չէին կայուն պաշտպանություն կազմակերպելու համար:

Դրա ապացույցն է այն, որ 2016, 2020, 2021-2023 թվականներին րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվեցին Արցախի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան և մի քանի տեղերում ճեղքվեց առաջնագիծը:

– Դուք ընկալվում եք՝ որպես, այսպես ասած, Արևմուտքի մարդ: ՆԱՏՕ-ական կողմնորոշումը Ձեզ խանգարե՞լ է ՊՆ-ում, գաղափարական տարաձայնություններ այս առումով ունեցե՞լ եք: Իհարկե, հրապարակավ միշտ ասել եք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը և ՆԱՏՕ-ի ծրագրերին մեր համագործակցությունը փոխլրացնում են իրար: Բայց ՆԱՏՕ-ում սպասել և սպասո՞ւմ են մեզ, ՀԱՊԿ-ից պիտի դո՞ւրս գանք, եթե այո, դրա ռիսկերը հաշվարկե՞լ եք:

– ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:

Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը:

Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:

Արդյո՞ք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասում են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում:

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում առաջարկել եք սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել, որպեսզի ժողովուրդն ընտրի վեկտորը, որով պիտի գնա երկիրը: Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ում կարող են լինել արդար և գաղափարական ընտրություններ, և արդյո՞ք գործող իշխանությունները չեն հաղթի նաև իրենց հակառուսական արբանյակների միջոցով: Դուք ի՞նչ հաշվարկների հիման վրա եք նման առաջարկ անում, ի՞նչ ուժերի վրա խաղադրույք դնելով: Ի դեպ, եթե ազատության մեջ լինեիք, կմասնակցեի՞ք ընտրությունների, և այս առաջարկը կարո՞ղ ենք անուղղակի քաղաքական հայտ դիտարկել:

– Իմ կողմից դրսևորվելիք «քաղաքական» հայտին կանդրադառնամ, ինչպես դուք նշեցիք, ազատության մեջ լինելու պայմաններում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, երևի թե կկրկնվեմ. եթե այսօրվա իշխանությունն ունակ չլինի ձևակերպել այսօրվա ռազմաքաղաքական ճգնաժամից դուրս գալու պաշտպանական և արտաքին քաղաքականությունը, ապա նոր ընտրություններին այլընտրանք չկա:

Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, կարծում եմ, պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը:

– Վերադառնանք բանակին: Փաշինյանի իշխանության օրոք բանակի զարգացման երկու տեսլական եք ներկայացրել, ինչո՞ւ դրանք մնացին թղթի վրա: Եվ այսօր ՀՀ-ին ի՞նչ տեսակ բանակ է պետք՝ սպառազինություն, կառուցվածք, թվաքանակ, մարտավարություն, խնդիրներ, դիրքերի կահավորվածություն, ժամկետային-պայմանագրային հարաբերակցություն և այլն: Որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Զինված ուժերի զարգացման ի՞նչ տեսլական ունեք այսօր:

– Համաձայն չեմ, որ տեսլականներում նշված մոտեցումները մնացին թղթի վրա: Վերոհիշյալ տեսլականները ոչ միայն Տոնոյան անձի մոտեցումներն էին, այլ մի մեծ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական համախոհ ծառայողների, որոնց մեծամասնությունը շարունակում է իրենց ծառայությունը ՀՀ-ին, և ես հեռակա տեսնում եմ, որ բարեփոխումների շարունակականությունը որոշ ոլորտներում ապահովված է: Տեղյակ չեմ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) անցկացման վերաբերյալ, որը պահանջված է նաև օրենսդրությամբ, և որը կապահովի ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձևակերպումը: Այդ վերանայումն այսօր անհրաժեշտ է և անհապաղ պետք է իրականացվի: Դա փակ գործընթաց է, բայց, այնուամենայնիվ, պահանջում է որոշակի հանրային իրազեկում:

2 տարի և 1 ամիս տեղեկատվության բացակայության պայմաններում լուրջ չի լինի իմ կողմից ԶՈՒ զարգացման տեսլականի ձևակերպումը ստեղծված նոր պայմաններում: Բայց հուսով եմ, որ 2016-ից հետո 7.5 տարի անց Զինված ուժերը կկարողանան ձերբազատվել գծային-խրամատային հյուծող ստատիկ պաշտպանության կազմակերպումից, քանի որ համոզվել ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների և, մասնավորապես, ռոբոտացված համակարգերի օգտագործման պայմաններում պաշտպանության կազմակերպման այդ մեթոդն անարդյունավետ է և ժամանակավրեպ:

– ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է հնարավորություն տալ 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ Առաջարկվող կետերն են՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն՝ վճարել 15 մլն դրամ:

Դուք ժամանակին համաձայնել եք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որ որոշակի տարիքից հետո բանակից խուսափելու և դրա համար գումար վճարելու գործընթացը պետք է կանգնի։ Այս խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա, մինչ այս եղել են ժամանակավոր լուծումներ:

– Անիմաստ եմ համարում այս հարցին անդրադառնալը, քանի որ առնվազն ինձ համար այդ բարոյազուրկ օրենսդրական նախաձեռնությունն անընդունելի է: Բարոյազուրկ այն տեսանկյունից, որ նման առաջարկը ներկայացվում է Արցախի և ՀՀ-ի անվտանգության ապահովման համար հազարավոր կորուստներից հետո:

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից խուսափելը պետական իշխանության կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ են, որոնց համար սահմանված է 2 տարուց սկսած ազատազրկման ձևով պատիժ, իսկ որոշ դեպքերում առավելագույն պատիժը կարող է հասնել մինչև 12 տարի:

Քրեական օրենսգրքով վերոհիշյալ` կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլուխը նախատեսում է մոտ 20 հոդված:

Եթե առաջնորդվում ենք նման տրամաբանությամբ, ապա ինչո՞ւ չի առաջարկվում այդ հոդվածներով բոլոր քրեական գործերը կարճել կամ վարույթները դադարեցնել 15 մլն դրամի դիմաց: Իսկ լավագույն տարբերակը, կարծում եմ, կլիներ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված համընդհանուր համաներման գործիքակազմի կիրառումը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}