Եթե Փաշինյանը ուզում է ծառայել Ադրբեջանին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու. Ղազարյան
«Արցախի Պաշտպանության բանակի զորահանդեսն ադրբեջանական Զինված ուժերի զորահանդեսի վերածել է մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը»,- նախագահական նստավայրի դիմաց ասուլիսում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի առաջին հայտարարությունը ստորագրելու 3-րդ տարելիցին, ժամը 16։00-ին հավաքվելու են այստեղ ու իրենց արդար պահանջը ներկայանելու այն մարդկանց, ովքեր խաբում են ժողովրդին ու կործանում մեր պետությունը։
«Հայաստանի ցանկացած պաշտոնատար անձ՝ լինի վարչապետ, նախարար կամ պատգամավոր, հաշվետու է մեր պետությանը և չի կարող ցնդաբանություններով պետություն կառավարել։ Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանը պետք է ստանանք։
Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի տեքստով երդում է տվել՝ ծառայել մեր ժողովրդին, հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։
Մեր Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված «անկլավ» բառը, ո՞ր օրենքում է գրած «անկլավ» բառը։ Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հիմա, եթե հանրաքվե չի եղել, ժողովուրդը նրան այդ թեմայով անգամ բանակցելու իրավունք չի տվել, նա ի՞նչ իրավունք ունի գնա սրա, նրա հետ մեր երկրի տարածքները այլ պետությանը հանձնելու բանակցություններ վարի։
Նա օրը մի գիրք, մի հանրագիտարան կարդալուց որոշումներ է կայացնում։ Գնացել, ԱԺ-ում ասել է՝ ես կարդացել եմ հայկական սովետական հանրագիտարանը, որի վերջին հատորը 1987 թվին է հրատարակվել, առաջինը՝ 1974։ Այսինքն կործանված երկրի հանրագիտարանով ասում է՝ մեր երկրի տարածքը 29 հազար 800 քա կմ է, մեր երկիրը կադաստրի վկայական չունի»,- ասաց Է. Ղազարյանը։
Նրա խոսքով, չեն կարող հաշտվել, որ այսպիսի պրիմիտիվ դատողություններով մարդը պետություն կառավարի։
«Մեր երկիրը կադաստրի վկայական չունի, որովհետև ոչ մի երկիր կադաստրի վկայական չունի։ Բայց մեր երկիրը ունի Անկախության հռչակագիր, որն ավելի արժեքավոր փաստաթուղթ է, քան անգամ ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց Է. Ղազարյանը։
Նա հիշեցրեց Անկախության հռչակագրի 14-րդ կետը՝ ցանկացած պաշտոնյա պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել հռչակագրի պահանջներին։
«Այսինքն, եթե նա մտածում է, որ կարող է ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այդպես կարող է մտածել Եվլախի գյուղապետը։ Շատ է ուզում Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թող գնա, դառնա Եվլախի գյուղապետ, եթե ընտրեն։ Չեմ կարծում, որ Եվլախում նման հիմար ընտրություն կանեն»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով պատասխանի իրենց հարցերին կամ հանդիպում ունենա իրենց հետ։
«Մենք վաղը նախատեսում ենք Փաշինյանի հետ հանդիպում, որը պետք է լինի ուղիղ եթերում և հանրությունը պետք է լսի այդ հարցերի պատասխանները։ Եթե Փաշինյանը չունի այդ հարցրերի պատախանները և ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները.Գևորգ Պապոյան
- Արտակ Զաքարյան. Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր
- Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է Հայաստանի 8 գյուղերը
- Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Բագրատյան
- Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք 29 հազար քկմ