2023-ի առաջին 9 ամսում Թուրքիան 19.756 ռազմագործողություն է իրականացրել
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանին կից պլանավորման և բյուջեի հանձնաժողով է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 2024-ի բյուջեն:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ երկրի ՆԳՆ նախարար Ալի Յերլիքայան բյուջեի ներկայացման ընթացքում մանրամասներ է ներկայացրել 2023-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK, որի մեջ մտնում են PKK, PYD, PJAK և PÇDK կուսակցությունները) դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք 2024-ին շարունակական բնույթ են կրելու:
Ըստ Յերլիքայայի՝ 2023-ի հունվարի 1-ից մինչև 2023-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ընդհանուր առմամբ 19.756 ռազմագործողություն, որոնց ընթացքում սպանվել է խմբավորումների 721 անդամ: