«Ժողովուրդ». Հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել և տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս:
Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ հարցեր կառաջանան, առաջիկայում «լայվով» կմանրամասնեմ: Ես հեղափոխության գաղափարին նվիրված եմ մնացել և կմնամ»:
Ահա այսպես հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն, որը վաղուց շեղվել է այն արժեքներից, որոնց համար պայքարում էր: Նշենք, որ Հայկ Նազարյանն այն նույն հեղափոխական կերպարն է, որը սովետական կանաչ Vaz 24-ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ հեղափոխության, բայց ժամանակակից կարմիր BMW 4 coupe-ով է հեռանում «հեղափոխականներից», այսինքն՝ հեղափոխականի Vaz 24-ը դարձել է 30000-40000 դոլլար արժողությամբ մեքենա:
Տեղեկացենք, որ Հայկ Նազարյանը կառավարական ամառանոցում էր աշխատանքի անցել, շփվել է իշխող էլիտայի հետ, բայց հիմա «դարձի է եկել» ու որոշել, որ ընտրում է մաքրությունն ու արդարությունը՝ լքելով ՔՊ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում