«Լույս». ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն ԱՄՀ-ի, ԱԶԲ-ի և ՀԲ-ի կանխատեսումները
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ իր վերլուծության մեջ նշել է «Լույս» հիմնադրամը։
«Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։ Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։
Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%»,- նշում են «Լույս» հիմնադրամից:
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը՝ այստեղ։
Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ:
Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեում ամեաուշագրավը «Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է.Աղասի Թավադյան
- Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ. Թաթուլ Մանասերյան
- Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
- 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- «ԼՈՒՅՍ». Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- «ԼՈՒՅՍ» հիմնադրամը՝ Ամարաս վանական համալիրում Սբ. Գրիգորիսի տապանաքարի իբր ոչնչացման լուրի մասին
- «Լույս». Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ
- «Լույս». ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ
- Տրանսպորտային շրջափակումից խուսափելու ՀՀ միակ հնարավորությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին լիարժեք մասնակցությունն է. «Լույս»
- «Լույս». Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ
- «ԼՈՒՅՍ». Կառավարությունը հավաքագրում է հարկերը, բայց չի ծախսում
- «Լույս». Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում
- «Լույս». 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման շուրջ 25%-ը կազմել է վերարտահանումը՝ առանց որի արտահանման աճի տեմպը 2 անգամ ավելի ցածր կլիներ