Համբուրգի օպերայի բեմում փայլել է Հասմիկ Գրիգորյանը՝ մարմնավորելով Սալոմեի կերպարը
Հոկտեմբերի 29-ին Համբուրգի պետական օպերայում կայացել է Դմիտրի Չերնյակովի բեմադրած Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պրեմիերան։
oteatre.info-ն գրում է, որ գլխավոր դերում հանդես է եկել Հասմիկ Գրիգորյանը, ում համար Շտրաուսի «Սալոմեն» հայտնի օպերա է։ Զալցբուրգի փառատոնում Ռոմեո Կաստելուչիի բեմադրության մեջ խաղացած Սալոմեն օպերային երգչուհուն համաշխարհային հռչակ է բերել, իսկ ավելի ուշ Գրիգորյանը նույն հերոսուհուն մարմնավորել է Մեծ թատրոնի բեմում Կլաուս Գուտի բեմադրությունում։
Պրեմիերայից հետո մասնագետները, լրատվամիջոցներն անդրադարձել են օպերային՝ հատուկ ուշադրություն դարձնելով հենց Սալոմեի դերակատար Հասմիկ Գրիգորյանին՝ նշելով, որ նա փայլել է բեմում։
«Չնայած Գրիգորյանը բեմում գերազացում էր բոլորին, բայց դերասանական կազմը միատեսակ ուժեղ է», - գրում է Financial Times-ը։
«Սալոմեն» Շտրաուսի առաջին և ամենահայտնի օպերաներից է։ Այն հիմնված է Օսկար Ուայլդի համանուն պիեսի վրա, որի տեքստն այստեղ հնչում է գրեթե ամբողջությամբ։ Շտրաուսի էքսպրեսիոնիստական ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ 1905 թվականի դեկտեմբերին Դրեզդենում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին