Զգուշացում՝ հաշվի առնելով անվտանգային բոլոր բաղադրիչները, մենք կանգ չենք առնելու.Մետաքսե Հակոբյան
«Ամեն ինչ սկսվեց դեռ 2008թ.-ին, երբ հրապարակում հայտարարվեց. «Ղարաբաղցիներին պետք է քշել Երևանից», իսկ 2018-ին արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունը զավթում են մարդիկ, ովքեր պետք է փորձեն բնաջնջել, կամ աշխարհով մեկ սփռել Արցախում ապրող հայերին»,-«Հայելի» մամուլի ակումբում հյտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա հայտնեց, որ գործող իշխանություններն իրականում ազնիվ են եղել և երբեք չեն թաքցրել իրենց այդ ծրագիրը՝ հիշեցնելով ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը, որ 3 միլիոնին փրկելու համար պետք է զոհեն 100 հազար արցախցուն:
Արցախի ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ աշխարհը մերժում է ազգային արժեքները և այսօր կանգնած է նույն սկսզբունքն առաջ տանող ՀՀ իշխանությունների կողքին:
«Մեր պայքարը ոչ միայն թշնամու շահերը սպասարկող իշխանության դեմ է, այլ նաև՝ ազգային արժեքները մերժող աշխարհի դեմ, դրանով ենք մենք այս պահին ավելի թույլ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նա նշեց, որ անասելի դժվարություններ են ապրել բլոկադայի ամիսներին:
«Մենք իրականում կերազեինք լինել մեր հայրենիքում, տանը, կիսասոված և մի կտոր հացը կիսել միմյանց մեջ, այն արդեն իսկ երջանկություն էր»,-ասաց պատգամավորը և, նկատելով, որ հայերենն աղքատ է որպեսզի նկարագրի այն զգացումները, որոնք ապրել են բլոկադայի ամիսներին, հավելեց. «Մենք Արցախում տուն չենք թողել, այդ տների մեջ թողել ենք մեր սիրտն ու հոգին, մեր կյանքը, նախնյաց հիշատակը»:
Հակոբյանը հայտնեց, որ այս ընթացքում շփվում է արցախցի մայրերի հետ, որոնց միակ նպատակը իրենց որդիների շիրիմի մոտ հետ դառնալն է:
Նա ասաց, որ ներկայում Հայաստանում են գտնվում 140-150 արցախցի և չկա մեկը, որը ինչ-որ մեկին չի թողել Արցախի հողում:
«Հայաստանը մեր հայրենիքն է, բայց պետք է ապրես այնտեղ, որտեղ քո հարազատների շիրիմներն են»,-ասաց պտգամավորը և նկատեց. «Մենք պատրաստ չէինք նման ծանր դավաճանության, երբ մի քանի օրվա ընթացքում մի ողջ պատերազմի չափ զոհ ունեցանք»:
Հակոբյանը տեղեկացրեց, որ դեռ օգոստոսին իրենք տեղյակ էին, որ Հայաստանից ասել են. «Դուք ձեր գլխի ճարը տեսեք»:
«Արցախը հանձնած, Հայաստանը վտանգած մարդիկ չեն կարող խոսել անվտանգության մասին, ընդհանրապես»,-ասաց Մետաքսե Հակոբյանը և շեշտեց, որ ՀՀ իշխանությունները հետագա կորուստների համար արդեն մեղավոր են նշանակում հայրենազրկված արցախցուն՝ Ակնարկելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում Արցախի ինստիտուտների գործունեությունն անվտանգային խնդիրներ կառաջացնի:
Նա հայտնեց որ արցախցին իր պայքարում կանգ չի առնելու:
«Զգուշացում՝ հաշվի առնելով անվտանգային բոլոր բաղադրիչները, որոնք բխելու են երկու ամենակարևորից, առաջին, ցանկացած քայլի դեպքում չվնասել ՀՀ-ն, և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ութ խորհրդանիշներին և մյուս հայրենակիցներին, մենք կանգ չենք առնելու»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախի խորհրդարանը վերսկսելու է աշխատանքները, նախագահը և կառավարությունն էլ տեղում են, իսկ ինքը և իր նմանները իրենց ողջ գիտակցական կյանքում պայքարելու են Արցախի համար և որի էջը փակ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլնե՛ր, ամեն բան արեցիք, որ քոչվորը պղծի հայի արյունով ներծծված հայի հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
- ՀՀ իշխանությունը բոլոր սցենարները դիտարկել է, որպեսզի արցախցիներին խոցելի ու բոլոր իրավունքներից զուրկ դարձնի. Մետաքսե Հակոբյան
- Սիրում եմ քեզ Երևան, բայց առանց Ստեփանակերտ դու կիսատ ես...Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան