ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները երկօրյա այցով ժամանել են Վրաստան՝ քննարկելու պաշտպանական բարեփոխումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռազմական կոմիտեի պատվիրակությունը գլխավորել է, ծովակալ Ռոբ Բաուերը, որին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։ Նշվել է համատեղ զորավարժություններին վրացական պաշտպանական ուժերի մասնակցության և Վրաստանում միջազգային վարժանքների անցկացման հարցերը»,- հայտնում է ՊՆ-ն։
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերներն ու մանրամասները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Սպասվում է, որ այցի շրջանակներում ռազմական կոմիտեի անդամները կայցելեն վրացական «Դիդգորի-2023» զորավարժություններ և լիագումար նիստ կանցկացնեն Թբիլիսիում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին
- Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին տրամադրել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ
- Հայաստանը «Գրին քարտի» դիմողների թվով մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին
- Վրաստանը մեկնաբնել է «3+3» հարթակին չմասնակցելու իր որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան