Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր կձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։
«Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանն անդամակցելու անկեղծ ցանկությանը։ Այս նկրտումները դեպի Եվրամիություն պետք է ավելի լավ արտացոլվեն կառավարության կողմից»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Վրաստանի համար սահմանված ինը պայմանները
Վրաստանի համար սահմանված ինը պայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշները լիովին նոր են։
Նոր վերապահում է՝ ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։
Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։
Ի դեպ, ներկայում Վրաստանի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ այն գերազանցում էր 60 տոկոսը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան