Մենք ուզում ենք իմանալ՝ մարդը հասկանո՞ւմ է, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է, ոչ թե Ադրբեջանի. Արցախցի
Արցախցիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել նախագիծ՝ պահանջելով Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած քաղաքացիներին ժամանակավոր բնակավայրով ապահովել, որը հետագայում պետք է վերածվի ադրբեջանական զավիթիչների դեմ դիմադրության օջախի։ Նախագահի նստավայրի դիմաց կազմակերպված ասուլիսին ասաց Արցախից բռնի տեղահանված Աշոտ Հարությունյանը։
«Մենք ուզում ենք այս հարցի շուրջը նաև համախմբի մեր ներքին հայությունն ու սփյուռքահայությունը»,- ասաց արցախցին։
Նրա խոսքով, եթե մարդը խոսում է խաղաղության օրակարգից, որպես երկրի վարչապետ, պետք է հասկանա, որ գոյություն ունի ռազմավարական անվտանգության հարց. «Պետք է նաև տեսնի, թե ինչ են անում թուրքալեզու ժողովուրդները․ համախմբվում են, որպեսզի վերջնականապես լուծեն հայոց հարցը։
Երբ քո սահմաններին թշնամու զորքերի կուտակումներն են և այս պայմաններում խոսել վիրտուալ խաղաղությունից, նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին։ Իսկ, եթե մարդը չի տիրապետում իրավիճակին, պետք է պայուսակը վերցնի և հեռանա։
Մենք ուզում ենք իմանալ՝ մարդը հասկանո՞ւմ է, որ ինքը ՀՀ-ի վարչապետն է, ոչ թե Ադրբեջանի»։
Արցախցին նշեց, որ Փաշինյանը միշտ ամեն խնդիր բարդել է նախկինների վրա. «Բա նախկինները ո՞նց էին պաշտպանում Արցախի հարցը։ Եկեք վերցնենք, որ այս թավշյա հեղափոխության հետևանքը հենց Արցախի կորուստն է. եթե մարդն անկարող է, եթե մարդը Հայաստանի անվտանգություն ասելով հասկանում է զուտ իր անվտանգությունը և իր անվտանգությունն ապահովելու համար հազարավոր զինյալներով է իր շուրջը պատում, ապա այդ հազարավոր զինյալներն էլ կարող են սահմաններն ապահովել։
Հայոց բանակն ի զորու է ոչ միայն հակահարված տալու Ադրբեջանին»։
Ա.Հարությունյանը նաև նշեց, որ Արայիկ Հարությունյանի կառավարությունը վիժեցրել է ամեն ինչ, հասցրել սրան, բոլորը պետք է պատասխան տան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետականության պահպանման հանձնախումբ. Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը
- Արցախցիները կստանան կենսաթոշակ և նպաստ, եթե բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին
- Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում. Թ. Թովմասյան
- Ստիպված պիտի թողնենք փախնենք, էլ ուրիշ ճար չկա․ Արցախցի թոշակառու
- Հենց հասել եմ Հայաստան, ինձ թոշակից զրկել են. Արցախցի զինվորական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին