Հսկա պանդաների ընտանիքը լքում է Վաշինգտոնի կենդանաբանական այգին
Երեք պանդա, որոնք երկար ժամանակ ապրել են Վաշինգտոնի կենդանաբանական այգում, ոստիկանների ուղեկցությամբ դուրս են բերվել հաստատությունից և շարժվում են օդանավակայան, որտեղից էլ թռչելու են իրենց պատմական հայրենիք՝ Չինաստան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ .
Պանդաները Մեյսյանը և Տյանտյանը և նրանց ձագը՝ Սյաո Ցիցզին մինչև այսօր ապրում էին Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում: Ամբողջ աշխարհի կենդանաբանական այգիներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, պանդաները Չինաստանի դիվանագիտական ռազմավարության մաս են կազմում։
ՉԺՀ-ն պատրաստակամորեն կիսում է կենդանիներին, բայց մի շարք պայմաններով. պանդաները մնում են Չինաստանի սեփականությունը, ինչպես և նրանց սերունդները: Երկար տարիներ երկարաձգվում էին «վարձակալության» պայմանագրերը, և կենդանիների «փոխանակումը» ուրախացնում էր ամերիկացիներին, բայց վերջերս «պանդա դիվանագիտությունը» ավարտվեց, և հայտարարվեց նրանց վերադարձը իրենց պատմական հայրենիք:
Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, պանդաներին ոստիկանների ուղեկցությամբ կենդանաբանական այգուց տեղափոխել են FedEX երեք ֆուրգոններով։ Այժմ հսկա պանդաների ընտանիքը ուղեւորվում է օդանավակայան։ Բացի այդ, մոտակայքում են հավաքվել նաեւ չինացի ակտիվիստներ։ Իրենց մայրենի լեզվով նրանք բղավում էին «վերջապես տուն վերադարձան»: