Ալիևը Իրանի նախագահին պատմել է Արցախում իրականացրած էթնիկ զտումների մասին
Նոյեմբերի 9-ին Տաշքենդում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ռաիսին ասել է, որ երկրների հարաբերությունները գտնվում են բավարար մակարդակի վրա, և տարբեր ոլորտներում աշխատանքն ու նախագծերը լավ են ընթանում։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ օրեցօր բարելավվում է տրանսպորտի և տարանցման վիճակը։
«Համոզված ենք, որ հակառակ մեր հակառակորդների ցանկությանը, մեր հարաբերություններն օրեցօր բարելավվում են, և այն երկրները, որոնք ձգտել են մեր հարաբերությունների անիվների արանքում փայտ խրել, ձախողում են իրենց ծրագրերը և հիասթափվում»,-հայտարարել է Ռաիսին։
Իլհամ Ալիևն էլ Իրանի նախագահին է ներկայացրել Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրկանացրած վերջին ագրեսիայի և էթնիկ զտումների մանրամասները: