Հայաստանը հրաժարվում է հաղորդակցության ուղի տալուց, այդ պատճառով Արաքսի հարավային ափով է երկաթուղի կառուցվելու.Ալիև
«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունը, այն է՝ Աղբենդայի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը»,- Տաշքենդում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին ասել է Իլհամ Ալիևը:
Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան հաղորդակցության ապահովումից։
«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,-հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ երկու երկաթուղային գիծ կլինի Իրանի և Ադրբեջանի միջև։