Մենք ուշադիր հետևում ենք պաշպանության և անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերին․ Թուրքիայի ԳՇ պետ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 9-ին շաբաթն ամփոփող մամուլի իրազեկման հանդիպում է կազմակերպել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո նախարարության հետո կապ ունեցող աղբյուրները պատասխանել են նաև մի քանի հարցի:
Մասնավորապես Թուրքիայի և Հունաստանի միջև «Վստահության բարձրացման միջոցառումների» խորագրով կազմակերպվելիք թվով 4-րդ հանդիպուման հետ կապված հարցին ի պատասխան, ասվել է, որ այն տեղի է ունենալու Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում նոյեմբերի 13-ին:
Նշվել է նաև, որ դրանց մասնակցելու են զինվորական և քաղաքացիական պատվիրակություններ:
Նման ֆորմատով հանդիպումների անցկացման մասին Թուրքիայի և Հունաստանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 1988-ի մայիսին, որոնք ստորագրվել են երկու երկրների այդ ժամանակ պաշտոնավարող արտգործնախարարների կողմից:
Բացի Թուրքիա-Հունաստան հարաբերություններին առնչվող հարցերից, անդրադարձ են կատարվել Շվեդիայի Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու թեմային, ինչպես նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետի Կատար կատարած այցին:
Շվեդիայի անդամակցության հետ կապված նշվել է․ «Մենք ուշադիր հետևում ենք պաշպանության և անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերին և մեր անվտանգության տեսնակյունից ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները»։
Իսկ Թուրքիայի ԳՇ պետի Կատար կատարած այցի վերաբերյալ նշվել է, որ դրանք երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության բարձրացման և կոորդինացման զարգացման նպատակ են ունեցել: