Մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից.Հայկ Մամիջանյան
ՀՀԿ ուսանողական և երիտասարդական կառույցները կազմակերպած լուռ երթի մեկնարկին կազմակերպիչները հայտարարեցին, որ Արցախի էջը փակել չի ստացվելու՝ ինչ նենգ հարցերի շուրջ էլ բանակցեն օրվա իշխանությունները:
«Շատ կարճ կարելի է դեպի Արցախ հետադարձի ճնապարհի բանաձևը ներկայացնել: Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է: Այն վայրկյանին, երբ այդ ցավը վերածվի ցասման՝ բոլոր խնդիրները, թե՛ ներքին, թե՛ արտաքին, կլուծվեն ինքնին»,-երթի ժամանակ պատասխանելով լրագրողների հրցին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ամփոփելով. «Բանաձևը շատ պարզ է՝ այսօրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման»:
Նրա խոսքով՝ այն բնակավայրերը, որոնց անուններով պաստառներն ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պարզած տանում են, դաջված են յուրաքանչյուր հայի սրտում:
«Եթե ինչ-որ դավաճանների, մարգինալների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»,-հայտարարեց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններն այնպես չեն պհում իրենց, որպեսզի համոզիչ լինի, որ Հայաստանն իրենց հայրենիքն է:
Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց դիտարկմանը, թե վերջին տարիների բողոքի ակցիաների թուլության, անարդյունավետության մեջ մեղավոր է ժողովուրդը:
«Իրավիճակը, որն ապրում ենք, ցավի շոկ կարելի է անվանել և յուրաքանչյուրն այդ շոկից դուրս է գալիս տարբեր արագությամբ: Դեմ եմ քաղաքացիներին, կամ որևէ մեկին մեղադրելուն, մենք առաքելություն, անելիքներ ունենք և կկատարենք այդ պարտքը»: