Չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածներ, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը. Հայկ Մամիջանյան
«Ես չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածներ, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը, ստամոքսով է մտածում, թե ինչպես, իբր թե, բարեկեցություն ապահովի սեփական երկրի համար»,-այս մասին ի պատասխան լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների իրականացման, սահմանները բացելու շնորհիվ լավ ապրելու մասին խոսողներին։
«Մենք հայրենիքը ստամոքսով չենք սիրում, մենք հայրենիքը սիրում ենք սրտով և մտքով։ Դա մեր և իրենց բազմաթիվ տարբերություններից մեկն է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից.Հայկ Մամիջանյան
- Հայաստանի նախագահ հետագիծը լինելու է մի լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից. Հայկ Մամիջանյան
- Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր. Հայկ Մամիջանյան
- ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան