Հրդեհ է բռնկվել «Փարավոն» համալիրի սրահներից մեկում.ՆԳՆ
Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։ Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը 4 օր հետո միայն հնարավոր եղավ մարել
- Գյումրիում երկու հարևան տների ընդհանուր տանիքում հրդեհ է բռնկվել
- Հրդեհ՝ Արմավիրում