Նարե Սիմոնյան. Ինչքան էլ դավաճանները շատ լինեն, պայքարը դժվար լինի, իրավունք չունենք տղաների գործը կիսատ թողել
«Այսօր լրանում է կապիտուլյացիայի երեք տարին։ Երեք տարի առաջ դավաճանաբար հանձնվեց հայրենիքը, այն անվանվեց դժգույն և դժբախտ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց շուշեցի Նարե Սիմոնյանը։
Նա նշեց, որ մենք իրավունք չունենք մոռանալ մեր տղաների սխրանքները, ովքեր, իրոք, պատերազմի 18 տարեկան աստվածներ էին։
«Նույնիսկ այս ամենածանր օրերին պետք է գալ, նայել տղաների աչքերին, հասկանալ, որ գործ ունենք կիսատ թողած գործի հետ, հասկանալ, որ բարոյական իրավունք չունենք, ինչքան էլ դավաճանները շատ լինեն, ինչքան էլ պայքարը դժվար լինի, այս պայքարը կիսատ թողել»,- ասաց Ն.Սիմոնյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայկական, ազգային շահը չի սպասարկում, այս մարդու համար այս զոհերը սրբազան չեն, այս մարդու համար զոհերը զուտ թիվ են, որ կարող են «+, - 50 լինել»։
«Արցախի, Շուշիի, ընդհանրապես, հայկական պետականության համար պայքարը ես պատկերացնում եմ Հանրապետության հրապարակի խրամատն ազատագրելով»,- ասաց շուշեցի Ն.Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց
- Մամիջանյան. Նոյեմբերի 9-ը ցավի ու այդ ցավը ցասման փոխակերպելու օր է
- Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին. Մետաքսե Հակոբյան