Պեմզաշենի սպանության գործը չուղարկվեց Շիրակի դատարան
Պեմզաշենում կատարված սարսափելի սպանության գործով բոլոր 21-22 վկաներն այդ գյուղից են։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առաջարկեց լսել դատավարության մասնակիցների կարծիքները՝ գործի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու վերաբերյալ։
«Այս հարցը մենք բարձրացնում ենք՝ հաշվի առնելով արդարադատության շահը, քննության արագ իրականացումը»,-ասաց նախագահող դատավորը։
Հանրային մեղադրողն արձագանքեց՝ դեմ չէ Շիրակի դատարան ուղարկելուն, պարզաբանեց, քանի որ Վրույր Բարսեղյանի կողմից վերջին հանցավոր արարքը կատարվել է Երևանում, այդ պատճառով էլ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
«Ավելի ճիշտ կլինի, որ տարածքային ընդդատության կանոնները փոխվեն, գործն ուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,-նկատեց հանրային մեղադրողը։
Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանն ասաց՝ համամիտ է հանրային մեղադրողի հետ, բայց կարծիք կհայտնի մեղադրյալների կարծիք հայտնելուց հետո։
«Միևնույն ժամանակ նշեմ, որ ինձ համար՝ որպես ներկայացուցիչ, թե տուժողի համար միևնույն է, թե սույն գործը որտեղ կքննվի, մեզ համար կարևոր է, որ իրականացվի արդարադատություն, թե որ նստավայրը կանի դա, միևնույն է»,-ասաց Գալիկյանը։
Դատավոր Գաբրիելյանը մանարամասնեց՝ օրենսդիրը հստակ նշում է, որ տարածքային ընդդատության կանոնների հետ կապված պետք է լինի մեղադրյալների համաձայնությունը։
Մեղադրյալ Վրույր Բարսեղյանն ասաց՝ ցանկանում է գործի քննությունն իրականացվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը որոշեց, որ գործի քննությունը կշարունակվի նույն նստավայրում։
Հարակից հրապարակումներ`
- Պեմզաշենում սարսափելի սպանության համահեղինակը հայտարարեց՝ հայերեն չգիտի, վեցամյա կրթություն ունի
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին նիստը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Պեմզաշենի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերին.Փաստաբան
- Պեմզաշենում առանձին դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
- Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ
- Փաստաբան. Պեմզաշենի գործով տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում
- Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել
- Մանրամասներ՝ Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններից․ Ոստիկանություն