Առողջություն 10:05 09/11/2023 Հայաստան

Աբդոմինոպլաստիկա․ Երբ որովայնի շրջանում թուլացած մաշկն այլևս խնդիր չէ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Սլացիկ մարմին, գեղեցիկ կազմվածք ունենալ բոլորն են երազում, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում։ Ավելին, երբեմն ավելորդ քաշից ազատվելու դեպքում առաջանում են մի շարք էսթետիկ խնդիրներ՝ որովայնի շրջանում ավելորդ մաշկի կախվածություն, առաջնային պատի թուլություն։ Եւ եթե մարզումներն ու այլ միջամտությունները հնարավորություն չեն տալիս շտկել այդ թերությունները, ազատվել անհարմար «մաշկային գոգնոցից», ապա միակ տարբերակը մնում է վիրահատական միջամտությունը։ Ավելորդ մաշկից ազատվելու համար օգնության է հասնում աբդոմինոպլաստիկան։ Այն, ինչպես մասնագետներն են ասում, մարմնի կառուցվածքի շտկման, կատարելագործման ամենաարդյունավետ մեթոդներից է:

Այս վիրահատության առանձնահատկությունների մասին Panorama.am-ը զրուցել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանի հետ։

- Ի՞նչ է աբդոմինոպլաստիկան և ե՞րբ դիմել այդ մեթոդին:

- Աբդոմինոպլաստիկան էսթետիկ վիրահատություն է, որը հնարավորություն է տալիս վերացնել  որովայնի առաջային պատի դեֆորմացիան, հեռացնել կախված մաշկը և ավելորդ ճարպը։ Դրանք մեծամասամբ առաջանում են շատ արագ նիհարելուց, տարիքային փոփոխությունների արդյունքում, երբեմն ծննդաբերությունից, ինչպես նաև տարբեր հիվանդություններից հետո, երբ քաշն արագ նվազում է։ Վիրահատական այս միջամտությունը կրում է զուտ էսթետիկական բնույթ և որովայնի թերությունների շտկման ամենից արդյունավետ մեթոդներից մեկն է:

- Աբդոմինոպլաստիկայի դեպքում հաշվի առնո՞ւմ են արդյոք հարակից առողջական խնդիրները։

- Իհարկե։ Կան որոշակի հիվանդություններ, որոնց ժամանակ հակացուցված է աբդոմինոպլաստիկան։Դրանք են շաքարային դիաբետը, մետաբոլիկ սինդրոմը, ուղեկցող մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում նման վիրահատություն իրականացնել։ Իրականում աբդոմինապլաստիկան բավական բարդ վիրահատական միջամտություն է։
Այս վիրահատությունը պետք է կատարի այն մասնագետը, որն ունի երկար տարիների փորձ, տիրապետում է որոշակի նրբությունների, որոնք խիստ անհրաժեշտ են այդ միջամտությունը բարեհաջող իրականացնելու համար։

- Կա՞ որովայնի առաջնային պատի ավելցուկի չափ, որը ցուցում է աբդոմինոպլաստիկան։

- Չափը որոշում է բուժառուն։ Եթե նրան դուր չի գալիս որովայնի արտաքին տեսքը, խանգարում է կարգավորել անձնական կյանքը, ապա կարող է դիմել էսթետիկ վիրաբույժի։

- Հնարավո՞ր են արդյոք բարդություններ հետվիրահատական շրջանում:

- Հիմնականում կարող են առաջանալ թրոմբոէմբոլիա և ճարպային էմբոլիա, վերքի բորբոքում, կոպիտ սպիների առաջացում, որոնք կարող են այլանդակել բուժառուի մարմինը և օգուտ տալու փոխարեն մեծ վնաս հասցնել։ Ինչպես արդեն նշեցի, սա շատ բարդ վիրահատություն է, ուստի պետք է ցուցումներին ու հակացուցումներին լիարժեք տիրապետել, պացիենտին ներկայացնել հնարավոր բոլոր տարբերակները, որոնց դեպքում կարող են բարդություններ առաջանալ։

Հետվիրահատական շրջանում որպես կանոն՝ մարդիկ արագ վերականգնվում են, պարզապես կան որոշակի կանոններ, որոնց պետք է հետևել։ Մասնավորապես, առաջին ամիսներին պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, խիստ հետևել սննդակարգին։ Երեք ամիս հետո արդեն կարելի է մարզվել, բայց սննդակարգին պետք է հետևել մինչև կյանքի վերջ։

Միաժամանակ նշեմ, որ քիչ չեն նման վիրահատության դիմողները։

- Այսինքն՝ աբդոմինոպլաստիկայից հետո պե՞տք է հատուկ սննդակարգի հետևել:

- Պարտադիր։ Եթե վիրահատությունը նորմալ անցնի, բայց տվյալ անձը չհետևի սննդակարգին, սխալ կենսակերպ վարի, չհետևի մարմնի քաշին, ապա վիրահատությունը կարելի է համարել անարդյունավետ։

-Ինչպե՞ս կարելի է խուսափելու որովայնի առաջային պատի ձևախախտումներից։

Առաջին հերթին մարդը պետք է առողջ կենսակերպ վարի, հետևի այն ուղեկցող հիվանդություններին, որոնք ևս առաջացնում են մաշկա-ճարպային ծալքեր, մաշկի, ենթամաշկի և ճարպային հյուսվածքների ավելցուկներ։ Իհարկե կան հիվանդություններ, որոնց դեպքում մարդիկ մեղավոր չեն, կա գենետիկ նախատրամադրվածություն, բայց եթե կարողանում են  հետևել իրենց, արդյունքում որովայնի առաջնային պատի դեֆորմացիա չի առաջանում։

- Որ՞ն է աբդոմինոպլաստիկայի և լիպոսակցիայի տարբերությունը։

- Տարբերությունը մեթոդիկայի մեջ է, մեկը մյուսին լրացնում է, այլ ոչ թե հակասում։ Հնարավոր է աբդոմինոպլաստիկայից հետո լիպոսակցիայի կարիք լինի, կամ համառակը։

Նշեմ նաև, որ վիրահատության հիմնականում դիմում են 40-ից հետո։ Կանանց դիմելիությունը 10 անգամ ավելի է, քանի տղամարդկանցը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}