Քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժման նպատակով Գազայից կտեղափոխվեն Թուրքիա
Գազայի քաղցկեղով հիվանդ երեխաները բուժման համար կտեղափոխվեն Թուրքիա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Իսրայելի առողջապահության նախարարի հետ պայմանավորվել ենք, որ քաղցկեղով հիվանդ երեխաները, որոնք չեն կարողանում ավարտել բուժումը, Գազայից կտեղափոխվեն Թուրքիա։ Մենք նրանց մոտ ժամանակներս կբերենք», - ասել է թուրք նախարարը ՝ չհստակեցնելով նրանց թիվը։
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր, որ իր երկիրը կարող է ընդունել Գազայի հատվածից մոտ 1000 հիվանդի, որոնք շտապ բուժման կարիք ունեն, առաջին հերթին՝ քաղցկեղով հիվանդների:
Քոջան նաև տեղեկացրել է, որ թուրքական երկու նավերն արդեն պատրաստ են մեկնել Եգիպտոս՝ Գազայից վիրավորներին բուժելու համար: Նրանք Եգիպտոսի իշխանություններից նավահանգիստներ մտնելու թույլտվություն են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան