19-ամյա աղջիկը մեքենայից գողություն է արել
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով Նավուր գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից հեռախոս էր գողացել:
Տավուշի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 19-ամյա մի բնակչուհի: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները