Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք
Շուկայում հայտնվել են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է Հայաստանում գնորդներին։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու:
Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտնում են՝ առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների միացված արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։
Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ. նախքան գնումը սկսելը, պահանջվում է գնորդի տարիքը: Մինչ գնումներին անցնելը պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ:
«Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իրենց հաճախորդներին: Հետևաբար, կայքում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները: Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի»,- մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Օնլայն գնումների զարգացման հայկական ասոցիացիա նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է հաջող քայլ լինել Հայաստանում առցանց գնումների զարգացման ուղղությամբ։ Նման հանրաճանաչ առցանց հարթակում վաճառելու հնարավորությունը լավ այլընտրանքային վաճառքի ալիք է և շոշափելի խթան՝ ակտիվության աճի և շուկայի ծավալների ընդլայնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան