Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են 118 օր տևած գործադուլը
Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են իրենց 118-օրյա գործադուլը՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ նախնական համաձայնության գալուց հետո: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այս մասինհայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի դերասանների ամերիկյան դաշնությունը (SAG-AFTRA)։
«Մենք ուրախ ենք և հպարտ ենք տեղեկացնել, որ այսօր մեր Հեռուստատեսության և թատրոնի բանակցային հանձնաժողովը միաձայն քվեարկեց Կինոֆիլմերի և հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի (AMPTP) հետ նախնական համաձայնության գալու օգտին»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ նոյեմբերի 9 -ից գործադուլը պաշտոնապես դադարեցվում է և փակվում են պիկետների անցկացման համար նախատեսված բոլոր վայրերը։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի շրջանակներում ֆեդերացիան կնքել է «արտասովոր մասշտաբի» գործարք, որը ներառում է նվազագույն վճարումների ավելացում և արհեստական ինտելեկտի (ԱԻ) սպառնալիքներից պաշտպանություն։
Հոլիվուդի դերասանների գործադուլը սկսվել է հուլիսի 14-ին՝ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի (AMPTP) հետ աշխատանքային պայմանների բարելավման շուրջ անհաջող բանակցություններից հետո: Գործադուլին աջակցել են այնպիսի մեդիաընկերությունների դերասաններն ու աշխատակիցները, ինչպիսիք են Disney, Amazon, Fox, Sony, Netflix,Paramount, Universal, Warner Bros. և այլոց, ովքեր պահանջել են սոցիալական երաշխիքներ, նվազագույն աշխատավարձերի բարձրացում և իրավունքների պաշտպանություն:
Ցածր աշխատավարձերի պատճառով գործադուլ են արել նաև հոլիվուդյան սցենարիստները։ Bloomberg- ը այն անվանել է վերջին 15 տարվա ընթացքում ամենամեծը։ Այն ավարտվել է սեպտեմբերի 26-ին սցենարիստների նվազագույն աշխատավարձի աճի, տարբեր բոնուսների ներդրման և երկկողմանի համաձայնագրերով արհեստական ինտելեկտի օգտագործումը կարգավորելու մասին համաձայնագրով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան